«Էյֆորիա» սերիալի աստղ Էրիկ Դեյնը մահացել է 53 տարեկանում. TMZ

Էրիկ Դեյնը. Արխիվային լուսանկար
Ապրիլին Դեյնը հայտարարել էր, որ իր մոտ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ է ախտորոշվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. 53 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Էրիկ Դեյնը։ Նա հայտնի է «Կրքի անատոմիա» և «Էյֆորիա» սերիալներում մարմնավորած իր դերերով։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Հաղորդվում է, որ դերասանը մահացել է երեկ Լոս Անջելեսի հիվանդանոցում՝ շրջապատված ընտանիքի անդամներով և ընկերներով։
Ապրիլին Դեյնը հայտարարել էր, որ իր մոտ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ է ախտորոշվել, որը հայտնի է որպես Լու Գերիգի հիվանդություն։
Չնայած հիվանդությանը՝ դերասանը շարունակել է աշխատել և նկարահանվել «Էյֆորիա» սերիալի երրորդ և վերջին եթերաշրջանում, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ ընտանիքից իր երկրորդ կյանքը թաքցնող դպրոցականի հոր դերը։ Դեյնը նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Իքս մարդիկ. Վերջին մարտը», «Լուցաբացից մայրամուտ» և «Ողջ մնացածը» (2023) ֆիլմերում։