ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Այսօր գիշերն ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում 20-ամյա Մանվել Մ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբերին, ապա մոտ 25 մետր շրջվելով՝ հայտնվել հողամասի տարածքում։ Ինչպես հայտնում է կայքը, ավտոմեքենան մի քանի մասի է բաժանվել։
Ավտովթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախնական տեղեկություններով՝ վարորդն ավտոմեքենան վարելու իրավունք չի ունեցել։