Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են

Իրավապահների աշխատանքը. Արխիվային լուսանկար
Պատճառը դեռևս չի նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են իրականացվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,- նշեցին գերատեսչությունից։
Պատճառը և հստակ գյուղը կամ քաղաքները դեռևս չեն նշվում։