Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում վաստակեց 214,53 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Նա ազատ ծրագրում ելույթ ունեցավ «Nocturne No. 1 in D Minor» և «Yo soy María» ստեղծագործությունների ներքո։
Ոսկե մեդալի արժանացավ ամերիկուհի Ալիսա Լյուն՝ վաստակելով 226,79 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Ճապոնիայի ներկայացուցիչներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակաին:
Հիշեցնենք` Ռուսաստանի գործող չեմպիոն Պյոտր Գումեննիկը նույնպես 6-րդ տեղն է զբաղեցրել 2026 թվականի օլիմպիական խաղերում: