Ադելիա Պետրոսյանին օլիմպիական ցուցադրական ելույթների են հրավիրել

Ռուսաստանի գեղասահքի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
Պետրոսյանը գեղասահորդների ցուցակում ներառվել է կազմակերպիչների որոշմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի գեղասահքի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանին հրավիրել են Միլանի օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
18-ամյա գեղասահորդուհին ցուցակում ընդգրկվել է կազմակերպիչների որոշմամբ։ Ցուցակում են նաև օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն (ԱՄՆ) և ճապոնուհիներ Կաորի Սակամոտոն (արծաթ) և Ամի Նակային (բրոնզ)։
Օլիմպիական խաղերի ցուցադրական ելույթները կկայանան փետրվարի 21-ին։
Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը կանանց մենասահքի օլիմպիական մրցաշարում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը՝ վաստակելով 214,53 միավոր։ Պետրոսյանի ազատ չմշկասահքը բեմադրվել է Nocturne No. 1 in D Minor և Yo Soy Maria ստեղծագործությունների ներքո։ Ցավոք, Ադելիան համարի սկզբուն ընկավ` քառակի պտույտով ցատկ կատարելիս։ Ավելի վաղ ՌԴ գործող չեմպիոն Պյոտր Գումեննիկը նույնպես վեցերորդ տեղն էր զբաղեցրել 2026 թվականի Օլիմպիական խաղերում։