Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 2025 թ–ին մոտ 60 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել

Նոյեմբերին Բաքվում կայացած շքերթի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց նոր ստացած սպառազինությունը, այդ թվում՝ Իսրայելից։
Sputnik
Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way–ը 2025 թվականին առնվազն 57 թռիչք է կատարել դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։
Մեր հաշվարկներով՝ Silk Way–ի բեռնատար ինքնաթիռներն առնվազն 43 թռիչք են իրականացրել դեպի «Ռամոն» օդանավակայան (Էյլաթից 18 կմ հեռավորության վրա)։
Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունը ձեռնարկություն է բացել Ադրբեջանում
Առնվազն 6 թռիչք իրականացվել է «Օվդա» օդանավակայան, ևս 8-ը՝ դեպի Թել Ավիվ։
Նախկինում զենքի հետ կապված գրեթե բոլոր թռիչքներն «Օվդա» էին, քանի որ հենց այնտեղից էր թույլատրված պայթյունավտանգ նյութերի տեղափոխումը։
Очередной рейс азербайджанского оружейного перевозчика Silk Way Airlines из Баку в Овду (Израиль)
Սակայն ամենայն հավանականությամբ` այս տարի երթուղին փոխվել է դեպի «Ռամոն», որը նույնպես անապատում է գտնվում։
Մի կողմից միանշանակ պնդել չի կարելի, որ բոլոր թռիչքների դեպքում զենք կամ ռազմական նշանակության ապրանքներ են տեղափոխվել։
Մյուս կողմից էլ հնարավոր է` Գազայի պատերազմի ժամանակ Ադրբեջանը զինամթերքի մի մասը ժամանակավորապես վերադարձրել է Իսրայելին։
Ադրբեջանը 210 միլիոն եվրոյի ականանետներ կգնի Սլովակիայից
Միևնույն ժամանակ 2025 թվականի նոյեմբերին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց ինչպես իսրայելական այնպիսի զենք, որի մատակարարումների մասին արդեն հայտնի էր, այնպես էլ որոշ նմուշներ, որոնք ցուցադրվում էին առաջին անգամ։ Օրինակ՝ իսրայելական Elbit Systems ընկերության PULS մոդուլային հրթիռային համալիրները կամ Rafael ընկերության Ice Breaker թևավոր հրթիռները։
Очередной рейс Silk Way в Израиль
Նշենք, որ վերջին տարիներին Silk Way-ի թռիչքների ամենաբարձր ակտիվությունը (դեպի «Օվդա» օդանավակայան) դիտվել է 2020 թվականին (երբ Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը):
Այդ ժամանակ, ըստ իսրայելական Haaretz թերթի, թռիչքների թիվը կազմել է 26։
Անցյալ տարի Silk Way-ի ինքնաթիռները զենքի հետևից Իսրայելից բացի հաճախ թռել են Թուրքիա, Չինաստան, Չեխիա, Սլովակիա, Պակիստան և Սերբիա։ Բայց այսքանով ցանկը չի սահմանափակվում։
Ավելի վաղ մենք գրել էինք, որ Silk Way–ի ինքնաթիռները սկսել են թռիչքներ իրականացնել Հայաստանի օդային տարածքով։