Պուտինը մեդալով է պարգևատրել Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Գայանե Շիլաջյանին

Գայանե Շիլաջյանը Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ՌԴ նախագահի հրամանագրով Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Գայանե Շիլաջյանը պարգևատրվել է «Մշակույթում և արվեստում կատարած աշխատանքների համար» մեդալով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
«Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Գայանե Ազարիկի Շիլաջյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով արժանացել է պետական բարձր պարգևի՝ «Մշակույթում և արվեստում կատարած աշխատանքների համար» մեդալի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Գայանե Շիլաջյանը Ռուսաստանի լավագույն սիմֆոնիկ կոլեկտիվներից մեկի հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարն է: Նա Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող է, Մոսկվայի արվեստի պատվավոր գործիչ, ՌՀՄ-ի կողմից հիմնադրված «Համաձայնություն» երաժշտական մրցանակի դափնեկիր (2015):