«Պահպանելով ընդհանուր սահմանները». Երևանում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը

Հայկ Մելիքյանը նշել է` Հայրենիքի պաշտպանի օրը խորհրդանշում է մեր նախնիների սերունդների հայրենասիրությունը, քաջությունը և հերոսություն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Երևանում գործող «Մոսկվայի տուն» կենտրոնի բեմում Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված «Պահպանելով ընդհանուր սահմանները» համերգի ընթացքում հայ և ռուս կոմպոզիտորների հայրենասիրական երգեր և սիրված քնարական ստեղծագործություններ են հնչել։
Կենտրոնի հյուրերի համար ելույթ է ունեցել «Ռոմանովիչ բենդ» խումբը՝ հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովի ղեկավարությամբ։ Հանդիսատեսն ակտիվ ձայնակցել է արտիստներին, իսկ լեգենդար «Սպաներ» երգն ունկնդրել է հոտնկայս։
Երևանում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը
Տոնական միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության, «Էրեբունի» ավիաբազայի և ռուսաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Երեկոյի ավարտին Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանին հանձնվել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության շնորհակալագիրը՝ «Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված տոնական համերգը բարձր մակարդակով կազմակերպելու համար»։
«Հավատարիմ մնալով ավանդույթներին ՝ մենք ամեն տարի նշում ենք Հայրենիքի պաշտպանի օրը, որը խորհրդանշում է մեր նախնիների սերունդների հայրենասիրությունը, քաջությունը և հերոսությունը, որոնց շարքերում էին նաև հայ ժողովրդի բազմաթիվ փառահեղ որդիներ։ Այս տոնը վեհ իմաստ է կրում՝ սիրել և պաշտպանել հայրենիքը։ Եվ այսօր ես ուզում եմ բոլորիս մաղթել խաղաղ երկինք և բարօրություն»,– ասել է Հայկ Մելիքյանը` բոլոր զինծառայողներին շնորհավորելով նշանակալի տոնի կապակցությամբ։
Տոնական միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում Մոսկվայի տունը։