Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մեկ օրում ավելի քան 160 ուկրաինական անօդաչու է ոչնչացվել Բրյանսկի մարզի երկնքում

Ալեքսանդր Բոգոմազի խոսքով` Բրյանսկի մարզի երկնքում 163 ԱԹՍ է ոչնչացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում Բրյանսկի մարզի երկնքում ավելի քան 160 թշնամական անօդաչու է ոչնչացվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Անցած օրվա ընթացքում ՌԴ ՊՆ ՀՕՊ ստորաբաժանումները, «ԲԱՐՍ-Բրյանսկ» բրիգադի շարժական–կրակային խմբերը և Բրյանսկի մարզի գծով Ռոսգվարդիայի հատուկ ստորաբաժանումները Բրյանսկի մարզի երկնքում 163 թշնամական անօդաչու են ոչնչացրել»,– գրել է մարզպետը Telegram–ի ալիքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։