ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ամերիկյան զինվորականների կողմից «Մարիներա» նավի կալանումը միջազգային ծովային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Ակնհայտ է, որ խախտվել են նավատիրոջ օրինական իրավունքներն ու շահերը։ Վտանգի տակ են դրվել «Մարիներայի» անձնակազմի (որի կազմում մի քանի երկրների քաղաքացիներ են) կյանքն ու առողջությունը», - ընդգծել են գերատեսչությունում՝ անընդունելի համարելով անձնակազմի դեմ իրավական գործողությունների սպառնալիքները։
ԱԳՆ-ում նշել են, որ ամերիկացի զինվորականները հաշվի չեն առել Հյուսիսային Ատլանտիկայի էկոլոլոգիային վնաս հասցնելու հնարավոր ռիսկը, երբ իրականացրել են վտանգավոր հետապնդում և նավթային լցանավի զինված գրավում: