ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերությունը մեկնարկում է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ ավիաչվերթեր։ Այս մասին հայտում է Զբոսաշրջության կոմիտեն։
Ուղիղ ավիաչվերթների կարևորությունը քննարկվել է կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի և ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ հանդիպման ժամանակ։
Կողմերը նշել են, որ ուղիղ ավիակապը կնպաստի երկկողմ զբոսաշրջային այցելությունների ավելացմանը, հարաբերությունների և միջմշակութային հաղորդակցության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ չվերթերի մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպումը։