ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններն այսօր տևել են երկու ժամ։ Այս մասին հայտարարել է Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Ինչպես գիտեք, բանակցություններն ընթացել են երկու օր. երեկ շատ երկար՝ տարբեր ձևաչափերով, և այսօր էլ ահա մոտ երկու ժամ»,-լրագրողներին ասել է Մեդինսկին։
Նա բանակցություններն անվանել է ծանր, բայց առարկայական։ Նրա խոսքով՝ նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։
Հիշեցնենք` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլն անցկացվել է Ժնևում փետրվարի 17-18-ը։ Ռուսական պատվիրակության կազմում, բացի Մեդինսկուց, ընդգրկված են ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։