Ուկրաինական դրոնները Բրյանսկի մարզում հարձակվել են մասնագիտացված տեխնիկայի վրա. մարզպետ

Հարձակման վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կամիկաձե դրոնները Բրյանսկի մարզի Սուզեմկայի շրջանի Սուզեմկա ավանում հարձակվել են մասնագիտացված տեխնիկայի վրա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։

«Սուզեմկայի շրջանի Սուզեմկա ավանի վրա FPV-դրոններով միտումնավոր հարձակման հետևանքով վնասվել է մասնագիտացված տեխնիկա։ Տուժածներ չկան։ Բեկորներից վնասվել են ավտոկռունկ, էքսկավատոր, բեռնատար ավտոմեքենա», – ասվում է պաշտոնյայի գրառման մեջ։

Բոգոմազի խոսքով՝ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։