ՌԴ–ն բազմիցս ապացուցել է, որ խաղաղություն է ուզում. Զախարովա

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների հերթական փուլն անցկացվում է Ժնևում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը բազմիցս հաստատել է խաղաղ կարգավորման վերաբերյալ իր պատրաստակամությունը, մինչդեռ հակառակ կողմից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ բանակցությունների անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե մենք իրոք խաղաղություն ենք ուզում, իսկ Ռուսաստանը դա բազմիցս ապացուցել է, և միևնույն ժամանակ տեսնում ենք, որ մյուս կողմից անդադար հայտարարում են, թե բանակցություններն անհրաժեշտ չեն տարբեր պատրվակներով… Մի՞թե մենք չպետք է գնահատենք երկխոսության գոյություն ունեցող հնարավորությունները»,- ասել է Զախարովան Sputnik ռադիոակայանի եթերում՝ մեկնաբանելով Ժնևում ընթացող բանակցությունները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների հերթական փուլն անցկացվում է փետրվարի 17-18-ը Ժնևում՝ «InterContinental Geneva» հյուրանոցի հարթակում։
Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում էական առաջընթաց կա. Ուիտկոֆ