ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես հետևում է Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակին և կայանի աշխատանքի հնարավոր վերսկսման նախապատրաստական աշխատանքներին, պետության ղեկավարը խորապես հետաքրքրված է կայանի աշխատանքով։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Զապորոժիեի ԱԷԿ-ի երկրորդ բլոկի շահագործման արտոնագրի հանձնման արարողության ժամանակ Լիխաչովը նշել է, որ կայանի աշխատանքի վերսկսումը հնարավոր է, եթե դա թույլ տա ռազմաքաղաքական իրավիճակը, սակայն նախապատրաստական աշխատանքներն ընթանում են:
«Ռուսաստանի նախագահը խորապես հետաքրքրված է այդ աշխատանքով. մշտապես հետևում է և՛ կայանի ընթացիկ վիճակին, և՛ գործարկման մեր պատրաստակամությանը», - ասել է գլխավոր տնօրենը:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Էներգաբլոկներում գեներացիան դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից ի վեր կայանի բոլոր բլոկները գտնվում են սառը կանգառի ռեժիմում։