Կրակոցներն այնքան ուժեղ էին, որ դաշտում խաղացող երեխաները վախից փախան. Աջափնյակի բնակիչ

Կինը պատուհանից նայել է և տեսել, որ բավականին մեծ թվով երիտասարդներ են անցել շենքի դիմացով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներն այնքան ուժեղ են եղել, որ հարևանությամբ գտնվող դաշտում խաղացող երեխաները վախից փախել են։ Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց բնակիչներից մեկը։
«Խեղճ երեխեքը վախից փախան, մի երեխեն էլ ընկավ։ Ձայները լսեցինք, պատուհանից նայեցինք և տեսանք, որ բավականին մեծ թվով երիտասարդներ շենքի դիմացով անցան»,–ասաց նա` նշելով, որ որևէ մեկին չի ճանաչում։
Հիշեցնենք` այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանի Աբելյան փողոցում։
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ Հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, 1–ը մահացել է, 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը` ծանր։
Ի՞նչ է կատարվում Աջափնյակում, որտեղ կրակոցներ են հնչել. կադրեր դեպքի վայրից