ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում` Աբելյան փողոցում, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 6 վիրավոր կա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ լրատվամիջոցի` իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։
Կրակոցները հնչել են ժամը 16:00-ի սահմաններում։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։