Իջևան քաղաքում քաղաքացու հայտնաբերած եղնիկը տեղափոխվել է անտառ և վերադարձվել վայրի բնություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Դեպքի մասին ահազանգը ԲԸՏՄ-ում ստացվել է փետրվարի 17-ին, ժամը՝ 07։30-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ Իջևանի բնակիչ Լ.Օ.-ն իր տան հարակից անտառմիջյան ճանապարհին նկատել է գլխի ու ոտքերի հատվածներում քերծվածքներ ունեցող մոտ 1 տարեկան այծյամ (եղնիկ), որին տեղափոխել է տան ագարակային շինության տարածք»,- ասված է հաղորդագրությունում։
Արտաքին զննությամբ կենդանու վիճակը գնահատվել է բավարար։