ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից հետո հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, 1–ը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը` ծանր»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում` Աբելյան փողոցում։
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։