Իրանի ռազմական հզորությունը. ԻՀՊԿ հրթիռները թիրախներ են խոցել Հորմուզի նեղուցում

Պարսից ծոցում գտնվող նավերին զգուշացվել է, որ զորավարժությունները կարող են խաթարել նրանց տեղաշարժը։
Sputnik
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում զորավարժությունների շրջանակում հրթիռներ են արձակել: Տեղեկությունը հայտնում է «ISNA» գործակալությունը,
«Երկրի ներքին և առափնյա տարածքներից, ինչպես նաև Պարսից ծոցի իրանական կղզիներից արձակված հրթիռները խոցել են Հորմուզի նեղուցում նախանշված թիրախները»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Իրանական «Fars» լրատվական գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Իրանը մարտական հրաձգությամբ վարժանքների ժամանակ մի քանի ժամով կփակի Հորմուզի նեղուցի մի մասը։
«Այսօր «Խելացի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ» զորավարժությունների (ռազմածովային. խմբ.) ժամանակ Հորմուզի նեղուցի որոշ հատվածներ մի քանի ժամով կփակվեն անվտանգության և նավագնացության կանոնները պահպանելու համար», - նշում է գործակալությունը:
Պարսից ծոցում գտնվող նավերին զգուշացվել է, որ զորավարժությունները կարող են խաթարել նրանց տեղաշարժը։
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «չի հավատա» իրանական միջուկային ռումբին
«Խելացի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ» զորավարժությունները մեկնարկել են փետրվարի 16-ին՝ ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը ստուգելու, Հորմուզի նեղուցում անվտանգության սպառնալիքների դեմ ռազմական գործողությունների սցենարները մշակելու նպատակով։ Երեկ սկսվել է զորավարժությունների հիմնական փուլը:
Վարժանքներն անցկացվում են Մերձավոր Արևելքում աճող լարվածության և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման ֆոնին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ ՌԾՈւ երկրորդ ավիակիր խումբը շուտով կմեկնի Մերձավոր Արևելք, եթե չհաջողվի Թեհրանի հետ գործարք կնքել։
Նույնիսկ ամենահզոր բանակը կարող է ջախջախիչ պարտություն կրել. Խամենեին՝ ԱՄՆ-ին
1 / 12

Հրթիռի արձակում զորավարժությունների ժամանակ

2 / 12

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները Հորմուզի նեղուցում

3 / 12

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները զորավարժությունների ժամանակ

4 / 12

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները Հորմուզի նեղուցում

5 / 12

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները

6 / 12

Պայթյուն զորավարժությունների ժամանակ

7 / 12

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները Հորմուզի նեղուցում

8 / 12

Հրթիռի արձակում զորավարժությունների ժամանակ

9 / 12

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները

10 / 12

Հրթիռի արձակում զորավարժությունների ժամանակ

11 / 12

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները Պարսից ծոցում

12 / 12

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները Հորմուզի նեղուցում