ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Պարեկները հայտնաբերել են Երևանում և Զովունի գյուղում հանդիպակաց երթևեկող վարորդներին։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում «Տոյոտայի» վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։ Կարգազանց մի վարորդ էլ, ըստ ոստիկանության, երթևեկել է Զովունիում։
Արարատի մարզի պարեկները «Վազ-2107»-ը հայտնաբերել են Արտաշատում։
Թե՛ «Տոյոտայի», թե՛ «Վազ-2107» մեքենաների վարորդների մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։