2025 թվականին հայկական բանկերն իրենց շահույթի ավելի քան 90%–ը վերաներդրել են բիզնեսում

Բանկերը 420 մլրդ դրամ շահույթից միայն 20 միլիարդն են որպես շահաբաժին բաշխել բաժնետերերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայաստանյան բանկերը 2025 թվականին իրենց շահույթի ավելի քան 90%-ը վերաներդնել են բիզնեսում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
2025 թվականին հայաստանյան բոլոր բանկերի մաքուր շահույթը միասին վերցրած կազմել է 421 մլրդ դրամ, ինչը մոտ 160 մլն դոլարով շատ է, քան 2024 թվականին։ Դրանից միայն 20 միլիարդն են որպես շահաբաժին բաշխել բաժնետերերին, այսինքն` մոտ 5%–ը։ Մնացածը բանկերը վերաներդրել են իրենց կապիտալում, որը 2025 թվականին աճել է գրեթե 400 մլրդ դրամով՝ հասնելով 2 տրլն 175 մլրդ դրամի։
Նշենք, որ հայաստանյան բանկերի կապիտալի նորմատիվները զգալիորեն բարձր են նվազագույն թույլատրելի ցուցանիշից: 2025 թվականի վերջին Հայաստանի բանկային համակարգում կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը կազմել է 20.68%` նվազագույն 11%–ի դեպքում:
Անհուսալի պարտապանների մի մասի մոտ վարկերը չմարելու սովորություն կա. Ազատյան
2024 թվականին Կենտրոնական բանկը հակացիկլիկ կապիտալի բուֆերը 1.5%-ից հասցրեց 1.75%–ի` վարկավորման ժամանակ բանկային ավելորդ ռիսկը զսպելու համար (հաշվի առնելով հիփոթեքային և սպառողական վարկերի բումը, որոնք աճում են երկնիշ թվերով)։
ՀՀ մարզերում հիփոթեքային վարկերի պորտֆելը 2025 թվականին աճել է 31%-ով. Ազատյան