Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ քաղցկեղի դեմ համալիր բուժում է անցնում

Անցյալ տարվա սեպտեմբերին Սիմոնյանը հայտնել էր, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել, վիրահատությունը կայացել է սեպտեմբերի 8-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ սթրեսի ֆոնին առաջացած հիվանդության «փոթորկալից ընթացքի» պատճառով ճառագայթային, հորմոնալ և քիմիաթերապևտիկ բուժում է անցնում։
2025–ի հոկտեմբեր ամսից Սիմոնյանն սկսել է քիմիաթերապիայի կուրս անցնել։ Դրանից հետո նա մի քանի անգամ հայտնվել է հանրության առաջ, ընդ որում՝ սկզբում կեղծամով, իսկ հետո առանց դրա։
Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը «Ռոսիա 1»-ի եթերում հայտնել էր, որ իր մոտ ուռուցքային հիվանդություն է ախտորոշվել։ Այդ մասին նա համարձակ պատմել էր Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ուղիղ եթերում։
Ավելի քան 10 մլն մարդ դիտել է Քեոսայանի վերջին ֆիլմը նրա ծննդյան օրը․ Մարգարիտա Սիմոնյան