ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Նավիգացիոն կնիքների օգնությամբ բեռներին հետևելու գործընթացը Եվրասիական տնտեսական միությունում կներդրվի 1.5 տարվա ընթացքում։ Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նավիգացիոն կնիքների համակարգը ներդրվել է փետրվարի 1-ից և առաջին փուլում կկիրառվի պատժամիջոցների տակ գտնվող և որոշ ակցիզային ապրանքների (այդ թվում` ալկոհոլի և ծխախոտի) համար՝ տարանցման, արտահանման և փոխադարձ առևտրի ժամանակ (բացառելով երրորդ երկրներից այդ ապրանքների ներմուծումը), ինչպես նաև հագուստի, կոշիկի և տեխնիկայի տարանցման ժամանակ: Երկրորդ և երրորդ փուլերի մասին կհայտնեն լրացուցիչ։
Փոխադրումներին հետևելու գործընթացն իրականացնում են ԵԱՏՄ երկրների իրավասու ազգային օպերատորները. Հայաստանում՝ ArmGPS–ը, Բելառուսում՝ «Բելտամոժսերվիսը», Ղազախստանում՝ Տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների ինստիտուտը, Ղրղզստանում՝ Պետական մաքսային ենթակառուցվածքը, Ռուսաստանում՝ Թվային հարթակների զարգացման կենտրոնը։