Հայ շախմատիստներն առաջատար դիրքեր են զբաղեցնում Տաշքենդում ընթացող միջազգային մրցաշարում

Հայաստանը միջազգային մրցաշարում 4 մասնակից ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» միջազգային մրցաշարում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
«Masters» շրջանային մրցաշարում 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 2 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը:
«Challengers» շրջանային մրցաշարում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ունի 2 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը:
«Futures» շրջանային մրցաշարում միջազգային վարպետ Արթուր Դավթյանը նույնպես 2 միավորով կիսում է առաջին հորիզոնականը:
Արթուր Դավթյան
«Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարը փետրվարի 13-ից 21-ը անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը անթերի ելույթ ունեցան օլիմպիադայում