ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապրհի 17 կմ հատվածում` Մխչյան գյուղի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է»,–գրում է կայքը։
Նշվում է, որ վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։