Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-18-ը ամբողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Եղանակը Հայաստանում
Ցերեկային ժամերին տեղումներ չեն գրանցվի, բայց առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 13-16մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +9–ից +11, գիշերը` +1-ից +3 աստիճանի սահմաններում։