Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Միլանում կայացած սպորտային զույգերի կարճ ծրագրում մաքուր և շատ տպավորիչ հանդես եկան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ուղեկցությամբ։
Հայաստանը ներկայացնող զույգը վաստակեց 66.27 միավոր: Տեխնիկան գնահատվեց 38.66 միավոր, բարդությունը՝ 28.11 միավոր: Եզրափակիչ դուրս կգա 16 զույգ (19-ից)։ Որակավորումը հաղթահարելուց հետո նրանք հնարավորություն կստանան մասնակցել փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրին: