Ուկրաինական զինուժը հարձակվել է ԼԺՀ–ի Ցենտրալնի ավանի վրա. 15 վիրավոր կա

Շրջանում օպերատիվ շտաբ է տեղակայվել, բոլոր ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ցենտրալնի ավանի վրա ուկրաինական զինուժի հարձակումից հետո 15 մարդ է դիմել բուժօգնության, 4–ը ծանր վիճակում են։ Տեղեկությունը հայտնել է ԼԺՀ–ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:
«Ուկրաինայի զինված ուժերի մի քանի անօդաչու թռչող սարքեր այսօր գրոհել են Ցենտրալնի ավանը։ .. Ցավոք, կան վիրավորներ։ Բժիշկների օգնությանն է դիմել 15 մարդ, Նրանցից չորսի վիճակը ծանր է։ Վնասվել են տասնյակ բնակելի տներ, դպրոցի, ավանային խորհրդի և փոստային բաժանմունքի շենքերը»,– ասել է Պասեչնիկը։
Նա հավելել է, որ մունիցիպալ շրջանում օպերատիվ շտաբ է տեղակայվել, բոլոր ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ:
«Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ ԼԺՀ-ի քննչական վարչության քննիչները արձանագրում են թշնամու հարվածների հետևանքները», - նշել է Պասեչնիկը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։