Տեղումնառատ կլինի նաև փետրվարի 14–ը. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ցերեկը և առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարևմտյան, առանձին շրջաններում փետրվարի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 18-22, փետրվարի 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր սպասվում են տեղումներ, գիշերը` անձրևի և ձնախառն անձրևի, ցերեկը՝ անձրևի տեսքով։ Փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ձմեռային օլիմպիական խաղերն Իտալիայում․ բացման տպավորիչ շոուն՝ լուսանկարներում