ՌԴ Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածից խաղաղ բնակիչ է մահացել

Շտապօգնության ավտոմեքենա
Մարզի ղեկավարը վստահեցրել է, որ մահացածի ընտանիքին անհրաժեշտ նյութական օգնություն կցուցաբերվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՌԴ Բրյանսկի շրջանի Ազարովկա գյուղում քաղաքացիական ավտոմեքենային հասված հարվածից խաղաղ բնակիչ է մահացել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Ուկրաինացի ահաբեկիչները կամիկաձե դրոններով նպատակային հարված են հասցրել Ստարոդուբի մունիցիպալ օկրուգի Ազարովկա գյուղով ընթացող քաղաքացիական մեքենային։ Ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, խաղաղ բնակիչ է զոհվել»,- գրել է Բոգոմազը Telegram-ում։
Մարզպետը հավելել է, որ մահացածի ընտանիքին անհրաժեշտ նյութական օգնություն կցուցաբերվի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։