ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀՀ–ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ
«Ողջունելով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Զրուցակիցներիս ներկայացրել եմ խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային»,– գրել է նա։
Գրիգորյանի խոսքով` հանդիպման երկրորդ հատվածում պատասխանել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին։
ՀԻշեցնենք` Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները փետրվարի 13-ին Հայաստան են եկել ցամաքային սահմանով։