Ալերգիայի սեզոնը կարող է ավելի շուտ սկսվել. գիտնականներ

Մասնագետները պարզաբանել են` ինչով է պայմանավորված իրավիճակի փոփոխությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ծաղկափոշու սեզոնը կարող է սովորականից շուտ սկսվել կլիմայական փոփոխությունների պատճառով, որոնք փոխում են բույսերի ծաղկման ժամկետները։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել են Վիեննայի բժշկական համալսարանին կից գործող «Pollenservice Wien»-ի (ծաղկափոշու մոնիտորինգի և կանխատեսման ծառայություն) հետազոտողներ Կատարինա և Մաքսիմիլիան Բաստլները։
Նրանց խոսքով՝ վերջին տարիներին իրավիճակը փոխվել է. բույսերը սկսում են ավելի շուտ ծաղկել։ Ինտենսիվությունը տատանվում է, տևողությունը կրճատվում է, քանի որ ավելի բարձր միջին ջերմաստիճաններում ծաղկումն ավելի արագ է ընթանում:
«Մեղմ ձմեռները ևկլիմայական փոփոխությունները էապես ազդում են ծաղկափոշու սեզոնի վրա։ Վաղ ծաղկող բույսերը ավելի շուտ են ծաղկման ազդանշան ստանում ևծաղկում, ինչը երկարացնում է ծաղկափոշու ընդհանուր սեզոնը: Եթե հաշվի առնենք հիմնական ալերգենները, ապա հիմա դրանք «ընդգրկում» են գրեթե ամբողջ տարին՝ մոտ 10 ամիս», – պարզաբանել են մասնագետները։
Բացի այդ, խոշոր քաղաքներում ծաղկումը կարող է սկսվել նույնիսկ ավելի վաղ, քան արվարձաններում (այսպես կոչված «քաղաքային ջերմային կղզու» ազդեցության պատճառով, երբ օդի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան արվարձաններում):
Գործակալության զրուցակիցների խոսքով ՝ լաստենին, օրինակ, տաքացման ֆոնին ավելի ակտիվ է ծաղկում, և Եվրոպայում նրա ծաղկափոշու կոնցենտրացիան միջինում աճում է: Միևնույն ժամանակ սովորական օշինդրը, ընդհակառակը, ավելի քիչ ծաղկափոշի է տալիս, և այս բույսի սեզոնները թուլանում են:
«Որոշիչ գործոնը ոչ միայն ջերմաստիճանն է, այլև սեզոնից առաջ և ընթացքում գրանցված տեղումների քանակը։ Երկարատև անձրևները կանխում են ծաղկափոշու արտանետումը և այն դուրս են հանում օդից», - բացատրել է Մաքսիմիլիան Բաստլը:
«Pollenservice Wien»-ի մասնագետները պարբերաբար չափում են փոշու կոնցենտրացիան և հետևում բույսերի ծաղկմանը։
Սովորական բարձը կարող է ալերգիայի պատճառ դառնալ