ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչական կազմակերպության գործունեություն է կասեցրել Ղրիմում։
«Գաղտնի հավաքների ժամանակ նրանք հավաքագրել են տեղացի մուսուլմաններին՝ հետագայում նրանց համակարգված ուսուցման համար` հիմնված այսպես կոչված համաշխարհային խալիֆայության ստեղծման դոկտրինի վրա», – ասվում է ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ։
Գործով անցնող երկու անձանցից առգրավվել են արգելված քարոզչական նյութեր և կապի միջոցներ, որոնք նյութատեխնիկական ապահովման ձևերի և մեթոդների մասին տեղեկություններ են պարունակել։ Քրեական գործ է հարուցվել։