ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ փետրվարի 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13- 16 մ/վ արագությամբ։ Առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում և Երևանում սպասվում է մառախուղ։ Առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 13-ին, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում փետրվարի 13–ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։