ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է, կան ձերբակալվածներ. հակակոռուպցիոն կոմիտե

Մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է, կա նաև երկու ձերբակալված անձ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար»,– նշել են կոմիտեից։
Գլխավոր հարկային տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
ՀԷՑ–ի տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ