ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը, նախնական գնահատմամբ, 2025 թվականի արդյունքներով աճել է 1,7%-ով: Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Դանիյար Իմանալիևը։
Պաշտոնյայի կողմից հնչեցված նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԵԱՏՄ տնտեսության մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է մանրածախ առևտրի ոլորտը` Ղրղզստանում մանրածախ առևտուրն աճել է 22,6%-ով, իսկ Ղազախստանում, Բելառուսում, Հայաստանում՝ մոտ 6-7%-ով։
ՀՆԱ-ի աճին նպաստել է նաև շինարարության ոլորտի զարգացումը։ 2025 թվականին Ղազախստանում, նախնական տվյալներով, արդյունաբերությունը 32,7% աճ է գրանցել, Հայաստանում՝ 25,6% և Ղրղզստանում՝ 14,7%։
Բացի այդ, եվրասիական տարածքում տնտեսության աճն ապահովել է նաև արդյունաբերությունը։ Արդյունաբերական ցուցանիշներն ամենից շատ աճել են աճել են Ղրղզստանում (10%-ով) և Ղազախստանում (7,4%-ով): Նախարարը նշել է, որ այդ երկրներում ավելացել է օգտակար հանածոների արդյունահանումը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։