Իրավապահները ահաբեկչություն են կանխել Ուդմուրտիայում, որտեղ նախկինում դատված տղամարդը պլանավորում էր զինված հարձակում կազմակերպել ոստիկանության բաժնի վրա, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ԱԴԾ-ին:
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից Ուդմուրտիայի Հանրապետության տարածքում կանխվել է դիվերսիոն-ահաբեկչական գործողություն կատարելու փորձը Ռուսաստանի ՆԳՆ օբյեկտներից մեկում։ Ուդմուրտիայի Հանրապետության Մոժգա քաղաքում անցկացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ահաբեկչական և ծայրահեղական բնույթի հանցագործությունների համար նախկինում դատված Ռուսաստանի քաղաքացի՝ ծնված 1968 թվականին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածը ձեռք է բերել խոցման միջոցների պատրաստման բաղադրիչներ, որոնք ծրագրել էր օգտագործել ՌԴ ՆԳՆ «Մոժգինսկի» միջհամայնքային բաժնի վրա զինված հարձակման համար: Նրա ավտոտնակում հայտնաբերվել և վնասազերծվել է նրա կողմից պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարքը, ինչպես նաև խոցման միջոցները, որոնք նախատեսված էին ահաբեկչություն իրականացնելու համար:
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու, ինչպես նաև պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ապօրինի ձեռք բերելու, փոխանցելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածով: