ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզում՝ Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհին երեկ երեկոյան՝ ժամը 21-ի սահմաններում, բախվել են «Nissan» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի աջ և ձախ հատվածներում․ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, իսկ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։