Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Առավոտյան ժամերին առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ փետրվարի 11-15-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև մառախուղ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-15-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 11-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարրի 11-ին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 11-ի ցերեկը կլինի 4-6 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։