ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի մեդալով պարգևատրել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդիրենկոյին։
Պարգևատրման մասին փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական հրապարակման կայքում։
Նշվում է, որ Բլագոդիրենկոն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի մեդալով պարգևատրվում է զանգվածային լրատվության միջոցների ոլորտում ունեցած վաստակի և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար։