Իրանում նշել են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման պայմանը

Հարցը քննարկվում Է ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Բացի այդ, Իրանը ՄԱԳԱՏԷ-ից հստակ դիրքորոշում է ակնկալում անցյալ տարվա Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik․ Թեհրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը, եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ հանի Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։
«Մինչև 60 տոկոս հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման բանակցությունների հնարավորությունը կախված է նրանից, թե պատրաստ է, արդյոք, Վաշինգտոնը ի պատասխան վերացնել բոլոր պատժամիջոցները», - պաշտոնյայի խոսքը փոխանցում է ISNA գործակալությունը:
Էսլամին հավելել է, որ Օմանի բանակցություններում չի քննարկվել հարստացված ուրանը երրորդ երկրներ փոխանցելու հնարավորությունը:
Փետրվարի 6-ին Մասկատում ավարտվել են միջուկային թեմայի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները: «Fars» գործակալության տվյալներով՝ կողմերն ըստ ամենայնի պայմանավորվել են շարունակել դիվանագիտական գործընթացը: Դա 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական պատերազմի բերումով առաջացած բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո առաջին հանդիպումն էր։ Իրանն ու ԱՄՆ-ն այդ պահի դրությամբ անցկացրել էին խորհրդակցությունների 5 փուլ։