Հատիս լեռն ու ձմեռային տուրիզմը Հայաստանում․ ինչո՞ւ չի զարգանում ոլորտը

Վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով զարգանում են լեռնագնացությունն ու արշավային տուրիզմը, որոնք մեծ թվով տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների են գրավում նաև ձմռան ամիսներին։
Sputnik
Ձմեռային ամիսներին քայլարշավներին և լեռնային արշավներին մասնակցելը, մեղմ ասած, մատչելի չէ, որովհետև համապատասխան հանդերձանք է պետք, որը բավականին թանկ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Արմլենդ» արկածային ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ թեպետ վերջին տարիներին ակտիվ տուրիզմը շատ տարածված է դարձել, բայց ձմռանը հատուկ տերմոհագուստի ու կոշիկների կարիք էլ կա, որոնք կարող են մի քանի հազար դոլար արժենալ։
«Արմլենդ» արկածային ակումբի անդամները լեռներում
«Ձմեռային ամենահայտնի ուղղություններից է Արտանիշ լեռը։ Այնտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը։ Հաջորդը սառցե Թռչկանի ջրվեժն է, Ծաղկունյաց լեռներ ենք շատ բարձրանում ձմռանը»,–ասում է «Արմլենդ» արկածային ակումբի հիմնադիրը։
«Արմլենդ» արկածային ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյան
Նա նշում է, որ մի ժամանակ Հատիս լեռն էին շատ բարձրանում, քանի որ Երևանին բավականին մոտ է, բայց վերջին շրջանում այնտեղ շինարարություն է, լեռնագնացներին այլևս չի ձգում։
«Արմլենդ» արկածային ակումբի անդամներից մեկը լեռներում
«Քրիստոսի արձանի բացումից և մասսայական տուրիզմի կենտրոն դառնալուց հետո լեռնագնացներն էլ այնտեղ չեն բարձրանա, ու մենք այդ մասին շատ ենք բարձրաձայնել։ Ցավոք, ինչպես պատերազմից հետո լեռնային շատ գեղեցիկ ու հայտնի ուղղություններ կորցրինք, այնպես էլ Հատիսը կորցրինք»,- նշում է Արտյոմը։
«Արմլենդ» արկածային ակումբի անդամներից մեկը լեռներում
Արտյոմի խոսքով՝ «լեռնային հիվանդությամբ տառապող» մարդն ամառ թե ձմեռ ժամանակ ու հնարավորություն է գտնում լեռներ գնալու համար։ Արշավասերների շրջանում նաև թրենդային է լեռներում ամուսնության առաջարկություն անելը, անգամ Նոր տարին լեռներում դիմավորելը։
«Արմլենդ» արկածային ակումբի անդամները լեռներում
Ի՞նչ խնդիրներ կան ձմռանը․ Արտյոմի խոսքով՝ լեռնային արահետները գծանշված են, սակայն գծանշված արահետները ձմռանը փակվում են։ Ձնահոսքի վտանգ էլ, իհարկե, միշտ կա, դրա համար շեշտում է՝ եթե ձմռանը լեռնային արշավի գնալու ցանկություն կա, ապա դա պետք է միշտ անել փորձառու ուղեկցորդի հետ, որը նաև անվտանգությունը հաշվի կառնի։ Ավելորդ արկածախնդրությունը կարող է առողջություն կամ նույնիսկ կյանք արժենալ։
«Արմլենդ» արկածային ակումբի անդամները լեռներում
«Անվտանգության պարտադիր կանոն է արշավորդի պահելաձևը․ առաջին կանոնն է խստորեն հետևել ղեկավարի հրահանգներին, լսել նրան ու ընդունել, որ ամենափորձառուն խմբում նա է, հետևաբար ինքնագլուխ բաներ չեն անում։ Պետք է ուշադիր լինել սեփական մարմնի նկատմամբ. եթե ինքնազգացողությունը վատ է, հիվանդացել եք և այլն, պարտադիր պետք է դրա մասին տեղյակ պահել ուղեկցորդին, որովհետև ինքը գիտի, թե առջևում ինչ դժվարություններ են սպասվում, որքանով է դա հաղթահարելի և այլն։ Եղել է դեպք, որ ինքնազգացողությունը թաքցրել են՝ արշավին գալու համար, վիճակն ավելի է վատացել»,- ասում է Արտյոմը։
«Արմլենդ» արկածային ակումբի անդամները Սևանի ափին
Նրա խոսքով՝ մեր երկիրը բոլոր հնարավորություններն ունի ձմեռային ակտիվ տուրիզմի կենտրոն դառնալու համար, խանգարող հանգամանքներից մեկն այն է, որ որոշ երկրներ իրենց անվտանգության քարտեզում Հայաստանը դեռ կարմիր գույնով են նշում, այսինքն՝ անվտանգության տեսակետից ոչ բարենպաստ բնորոշում։
1 / 5

«Արմլենդ» արկածային ակումբի անդամները լեռներում

2 / 5

«Արմլենդ» արկածային ակումբի անդամներից մեկը լեռներում

3 / 5

«Արմլենդ» արկածային ակումբի անդամները լեռներում

4 / 5

«Արմլենդ» արկածային ակումբի անդամներից մեկը լեռներում

5 / 5

«Արմլենդ» արկածային ակումբի անդամներից մեկը լեռներում