Համաշխարհային մակարդակ դուրս գալը ճիշտ քայլ է. Սարիկ Անդրեասյանը` Սպերցյանի մասին

Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյան. Արխիվային լուսանկար
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու մասին լուրերին։ Այս մասին գրում է «Матч ТВ»-ին։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ հայ կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիդսում»։
Անդրեասյանը նշել է, որ կողմ է 25-ամյա ֆուտբոլիստի կարիերայի նոր փուլին, սակայն զգուշավորությամբ է մոտենում հարցին՝ հաշվի առնելով օրինակ Արսեն Զախարյանի փորձը։
«Համաշխարհային մակարդակի դուրս գալը ճիշտ քայլ է։ Սակայն մենք ունենք Զախարյանի օրինակը, որը վնասվածքներ է ստանում և արդեն քանի տարի է՝ չի կարողանում լիարժեք խաղալ… Այնուամենայնիվ, կարծում եմ՝ Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա։ Տա Աստված, որ ամեն ինչ ստացվի»,- նշել է Անդրեասյանը։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։