Երևանում և Հայաստանի առանձին շրջաններում տեղումներ կլինեն. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում փետրվարի 8-12-ին սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ։
Փետրվարի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-11-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նույնպես մինչև փետրվարի 12–ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Ձմեռային օլիմպիական խաղերն Իտալիայում․ բացման տպավորիչ շոուն՝ լուսանկարներում