Ուֆայում անհայտ անձը դանակով հարձակում է գործել բժշկական համալսարանի հանրակացարանում, որտեղ ապրում են արտասահմանցի ուսանողներ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Վիրավորվել է առնվազն վեց մարդ։ Նրանց տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։
Նշվում է, որ տուժածներից երկուսի վիճակը ծանր է։ ՆԳՆ-ից հայտնել են, որ հարձակվողը ձերբակալված է, նրա արարքի դրդապատճառներն ու դեպքի հանգամանքները պարզվում են: