ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար։
Ձյան պատճառով երթևեկությունը մի քանի ժամով արգելափակվել էր։
«Վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայում գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):