ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում փետրվարի 7-11-ին սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին կլինի հարավարևմտյան`2-5մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր տեղումներ չեն կանխատեսվում։ Փետրվարի 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։