Հսկայական խցանում Արագածոտնի մարզում. Ճանապարհային դեպարտամենտից հայտնել են պատճառը

Ճանապարհային դեպարտամենտից հայտնեցին, որ այժմ ճանապարհը անցանելի է, կատարվում են ճանապարհների մաքրման, աղ–ավազով մշակման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18–կիլոմետրանոց ճանապարհահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` Արագածոտնի մարզի այս հատվածում հսկայական խցանումը տևել է մոտ 2 ժամ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից Sputnik Արմենիային հայտնեցին, որ առավոտյան 8:30–ի սահմաններում տվյալ հատվածում բեռնատար է վթարվել ու փակել ճանապարհը։ Խցանման պատճառը եղել է այս վթարը։
Դեպարտամենտից վստահեցրին, որ այժմ ճանապարհը անցանելի է, կատարվում են ճանապարհների մաքրման, աղ–ավազով մշակման աշխատանքներ։