Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին. ՀՀ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքին և մտերիմներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: